Անկարան հերքում է «Hurriyet»-ի վրա զինված հարձակման լուրը
Անկարայում թուրքական «Hurriyet» թերթի խմբագրությունում տեղի ունեցած դեպքը չի եղել զինված հարձակում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքային իշխանություններին։
«Ինչպես հաղորդել էին որոշ ԶԼՄ-ներ, ժամը 17.00-ի սահմաններում մեդիա կենտրոնի շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Սակայն հետաքննության նախնական տվյալները չեն հաստատում դա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այնտեղ նշված է նաև, որ շինության պատուհանների կոտրվածքները կարող էին տեղի ունենալ ջերմաստիճանի կտրուկ իջեցման կամ շինության նախագծի վրա ստատիկ ճնշման արդյունքում։