Հյուսիսկորեական փոփ խումբը դադարեցրել է իր համերգաշարը Չինաստանում՝ այդպես էլ չսկսելով այն
Հյուսիսկորեական «Մորանբոն» փոփ խումբը, որը կազմված է աղջիկներից, դադարեցրել է իր համերգաշարը Չինաստանում՝ այդպես էլ չսկսելով այն։
Խմբի անդամները համկարծակի եկել էին Պեկինի օդանավակայան առաջին համերգից մի քանի ժամ առաջ և հետ են թռել Փհենյան։
Ենթադրվում է, որ աղջիկները երեք համերգ կունենային Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները լավացմանը նպաստելու նպատակով։
Համերգաշարի չեղարկման պատճառները դեռս չեն հաղորդվում։
«Մորանբոն»-ը Հյուսիսային Կորեայի ամենահայտնի խմբերից մեկն է։ Խմբում աղջիկների ընտրությունը կատարել է հենց ինքը՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը։
Խումբը կատարում է ինչպես արևմտյան, այնպես էլ կորեական երգեր։ Անդամները նվագում են տարբեր գործիքներ, այդ թվում նաև՝ էլեկտրոնային ջութակ։