Նիկոլ Քիդմանը՝ Թոմ Կրուզի հետ ամուսնության մասին (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը չի սիրում հիշել անցյալն ու չի ցանկանում հատկապես լրագրողների հետ կիսվել Թոմ Կրուզի հետ իր առաջին ամուսնության մասին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Վերջերս դերասանուհին որոշել է խոսել Կրուզի հետ իր ամուսնության մասին, որը տևել է 10 տարի:
Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 1990 թ. երբ Քիդմանը դեռևս 23 տարեկան է եղել: Դերասանուհին խոստովանել է, որ նման ոոշում կայացնելու համար շատ երիտասարդ է եղել: Քիդմանը նաև նշել է, որ ամուսնալուծությունց հետո երբեք իրեն մենակ չի զգացել:
Հիշեցնենք, որ Քիդմանն այժմ երաժիշտ Կիտ Ուրբանի հետ է ամուսնացած: Նրանք 2 երեխա ունեն: