Դևիդ Գետան երկրպագուներին խնդրել է օգնել գրել Եվրո -2016 առաջնության հիմնը
Հանրահայտ պրոդյուսեր, դիջեյ Դևիդ Գետան երկրպագուներին խնդրել է օգնել գրել Եվրո -2016 առաջնության հիմնը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լիգայի հետ իմ աշխատանքները շատ ինտրիգային են իմ հայրենիքում: Ես և Եվրո-2016-ի երկրպագուները ցանկանում ենք, որ հատուկ երգով այն դառնա իրադարձությունների սիրտը»: Ես ցանկանում եմ յուրահատուկ գործ ստեղծել և խնդրում եմ, որ դուք համախմբվեք ֆուտբոլային այս միջոցառման շուրջ»,-ասվում է Գետայի պաշտոնական կայքում:
Եվրո-2016-ի հիմնը կհնչի խաղի բացման ընթացքում և փակման ժամանակ: Բացման և փակման ժամանակ երգը կներկայացնի հենց Գետան: