Ես ինձ էի մեղադրում. Լեդի Գագան՝ իրեն բռնաբարելու մասին
Մոտ մեկ տարի առաջ Լեդի Գագան պատմել էր, որ 19 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել հայտնի երաժշտական պրոդյուսերներից մեկի կողմից, ով իրենից մեծ էր 20 տարով: Այն ժամանակ երգչուհին խոստովանել էր, որ դրա մասին առաջին անգամ է խոսում: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Այժմ Լեդի Գագան պատմել է այն զգացումների մասին, որ ունեցել է երկար տարիներ այդ դեպքը հիշելիս:
«Ես ոչ մեկին չեմ պատմել այդ դեպքի մասին շուրջ յոթ տարի: Ես չգիտեի անգամ, թե ինչպես մտածել դրա մասին: Չգիտեի, թե ինչպես ընդունեմ դա»,- անկեղծացել է երգչուհին:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել, լիովին փոխել է իրեն: Երկար տարիներ Լեդի Գագան մեղադրում էր իրեն:
«Ես մտածում էի, որ պատասխատու եմ նրա համար, ինչ տեղի է ունեցել: Նրա համար, թե ինչպես էի հագնվել, նրա համար, որ ես առհասարակ սիրում եմ մարդկանց դրդել տարբեր քայլերի: Կարծում էի, թե ես եմ մեղավոր ամեն ինչում»,- հայտնել է Լեդի Գագան: