Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն այլևս չեն ցանկանում երեխա ունենալ
Ինչպես գիտենք, Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Քիմը տղա է լույս աշխարհ բերել: Դեկտեմբերի 6-ին լույս աշխարհ եկած երեխային նրանք անվանել են Սենտ Ուեսթ:
Քիմն այժմ փորձում է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, սակայն վստահ է՝ ինքն այլևս երեխաներ չի ունենա:
Զույգը որոշել է, որ նոր լույս աշխարհ եկած որդին կլինի իրենց վերջին երեխան: Այս միտքն առաջարկել է Քանյե Ուեսթը, իսկ Քիմը, ում համար երկրորդ հղիությունն ու ծննդաբերությունը ծանր փորձանք էին, համաձայնել է:
Երկու հղիություններից հետո՝ իրենց բոլոր դժվարություններով, բժիշկները Քիմին զգուշացրել են, որ երրորդ երեխա ունենալը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Քիմի կյանքի և առողջության համար:
Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, սակայն Քիմ ու Քանյեն դեռևս լիովին երջանիկ են, որ ունեն միայն Նորթ և Սենտ: Հատկանշական է, որ տղայի անվան ընտրությունը սոցցանցերում բազմաթիվ հումորների առիթ է դարձել: