Մարկ Ցուկերբերգը տակդիրներ է փոխում և մանկական գրքեր կարդում (լուսանկարներ)
Մարկ Ցուկերբերգը շարունակում է իր ուրախություններով կիսվել Ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Մարկն ու նրա կինը առաջին անգամ ծնողներ են դարձել: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ֆեյսբուքի ղեկավարը երկու ամսով արձակուրդ է վերցրել՝ երեխային խնամելու համար: Նա կարծում է, որ այդպես լավ կլինի բոլորի համար:
Ցուկերբերգը նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ դստեր տակդիրն է փոխում:
«Մեկը պատրաստ է, մնաց ևս հազարը»,- գրել է Մարկը:
Մյուս լուսանկարում Մարկն ու իր կինը դստեր համար մանկական գիրք են կարդում: