Ես չեմ ատում հորս, նա ինձ համար սովորական և օտար մարդ է. Վալերիայի աղջիկը չի շփվում հարազատ հոր հետ (լուսանկարներ)
Երգչուհի Վալերիայի 22-ամյա դուստրը՝ Աննա Շուլգինան, որոշել է շարժվել մոր հետքերով և իր կյանքը կապել բեմի հետ: Աղջիկը փորձում է երգչուհու կարիերա ստեղծել: Նրա ստեղծագործական կյանքի մասին հաճախ են խոսում, իսկ անձնական կյանքի մասին՝ ոչ:
Վերջերս հարցազրույցներից մեկի ընթացքում Աննան խոստովանել է, որ իր ծնողների բաժանումից հետո ոչ մի զգացմունք չի տածում իր հոր՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Շուլգինի հանդեպ: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Աղջիկը պատմել է, որ վերջերս մի միջոցառման ընթացքում տեսել է հորը և հիասթափվել նրա պահվածքից: Աղջկա խոսքով՝ հայրը նրան ոտքից գլուխ չափել է, ինչպես սովորական օրիորդի: Աննան նշել է.«Նա կարող էր սեփական աղջկան նայել զարմանքով, վախով, հուզված, սակայն ոչ հենց այդ հայացքով»:
Աղջկա խոսքով՝ ինքը չի ատում հորը, պարզապես վերաբերվում է ինչպես սովորական, օտար մեկին: