Համաշխարհային աստղերից ովքե՞ր են որդեգրված (լուսանկարներ)
Պարզվում է՝ համաշխարհային աստղերի շարքերում ևս կան մարդիկ, ովքեր որդեգրված են: Cosmo.ru-ն ներկայացնում է խճճված պատմություններ, որոնք ունեցել են երջանիկ ավարտ:
Այդ պատմությունների հերոսները հայտնի մարդիկ են, ովքեր դաստիարակվել են իրենց ոչ կենսաբանական ծնողների կողմից:
Լուսանկարները՝ ստորև.
Սթիվ Ջոբս
«Apple» ընկերության հիմնադիրը գիտեր այն մասին, որ ինքը որդեգրված երեխա է, սակայն ամենաշատը նրան դուր չէր գալիս այն, որ ծնողներն իրենք էին Սթիվին անվանում որդեգրված: Իր կենսաբանական մոր հետ Սթիվ Ջոբս հանդիպել է 30 տարեկանում, իսկ հոր հետ շփվելու ցանկություն երբեք չի ունեցել:
Նիքոլ Ռիչի
Երբ Նիքոլը երկու տարեկան էր, նրա հայրը՝ Լայոնել Ռիչիի երաժշտական խմբի անդամ, մահացել է, և Ռիչին իր կնոջ հետ որդեգրել է աղջկան, իսկ փոքրիկի կնքահարը դարձավ Մայքլ Ջեքսոնը: «Որբուկ» Նիքոլը մեծացավ և դարձավ երես առած մի աղջիկ, ով միշտ երեկույթների ակտիվ մասնակիցներից էր:
Սակայն ռոքեր Ջոել Մեդդանի հետ հանդիպելուց հետո օրիորդը միանգամից վերափոխվեց և դարձավ առողջ ապրելակերպ վարող և հավատարիմ կին ու սիրող մայր:
Ջեյմի Ֆոքս
Դերասանի կենսաբանական մայրը թողել էր նրան, երբ տղան ընդամենը 7 ամսական էր: Նրան դաստիարակում էին տատիկն ու պապիկը, ովքեր ժամանակի որդեգրել էին դերասանի մորը:
Դերասանը երբեք չարությամբ չի հիշել իր ծնողներին և անգամ քայլեր է արել՝ հանդիպելու նրանց հետ: Նրա խոսքով՝ մարդ պետք է միշտ իր սիրտն ու հոգին բաց պահի: