Իրաքում թուրքական զորքերը պետք են Թուրքիայի անվտանգության համար. Էրդողան
Թուրքական զորքերը անհրաժեշտ են Իրաքում Թուրքիայի անվտանգության համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ բացատրելով լրագրողներին, թե ինչու է Անկարան իր զինվորներին ուղարկել Իրաք: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
«Եթե Իրաքի կենտրոնական կառավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում Թուրքիային սպառնացող վտանգների համար, մենք ստիպված ենք լինում ինքներս դա անել: Եվ քանի որ Իրաքն այն վայրն է, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները գործում են շատ դաժանաբար, նրանք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար»,- հայտնել է Էրդողանը:
Մինչ այդ Էրդողանը հայտնել էր, որ իր երկրի զորքերն ուղարկել է Իրաք տեղական իշխանությունների խնդրանքով: