Նիհարած Ալլա Պուգաչովան իր տանը ֆոտոսեսիա է կազմակերպել (լուսանկարներ)
Ալլա Պուգաչովան վերջին շրջանում բավականին նիհարել է և երիտասարդացել: Երգչուհին փոխել է իր ոճն ու այժմ չի վախենում կարճ զգեստներ հագնելուց: Վերջերս ամսագրերից մեկում հայտնվել էին 66-ամյա երգչուհու լուսանկարները: Ալլա Պուգաչովան անճանաչելի է դարձել: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Այս անգամ Պուգաչովան իր դղյակում է ֆոտոշարք կազմակերպել ամսագրերից մեկի համար: Համացանցում ընդամենը երկու կադր է հայտնվել, որոնցից մեկում նա նստած է պատուհանների ֆոնին, իսկ մյուսում՝ արձանի մոտ գեղեցիկ դիրք է ընդունած: Դատելով նկարներից՝ Ալլա Պուգաչովան հպարտանում է իր նոր իմիջով և չի ամաչում ցուցադրել բարեկազմ ոտքերը: Լուսանկարներից մեկում նրա զգեստը լայն կտրվածքով է:
«Քո զգեստների շնորհիվ ես հիշել եմ իմ երիտասարդությունը: Դու ինձ ստիպեցիր նիհարել, երիտասարդանալ և ինձ զգալ 20 տարով փոքր, ինչի համար քեզ շատ շնորհակալ եմ»,- իր դիզայներին ասել է երգչուհին: