Իրաքը մոտակա երկու օրերին Թուրքիայի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ
Մոտակա երկու օրերին Իրաքի իշխանությունները մտադիր են Թուրքիայի դեմ բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Մշակվել է բողոքի վերջնական տարբերակը, և այն մոտակա երկու օրերին կուղարկվի Անվտանգության խորհուրդ: Մենք սպասում ենք, թե ինչպիսին կլինի Թուրքիայի արձագանքը՝ կապված այդ զորքերի՝ իրանական տարածքում գտնվելու հետ:
Եվ եթե մեր պահանջը չբավարարվի, ԱԳՆ-ի միջոցով բողոք կուղարկվի»,- հայտնել է խորհրդարանի՝ արտասահմանյան հարցերով կոմիտեի նախագահ Հասան Շուվեյրադը: