Կիրկորովն աջակցում է Լազարևին և նրան «Եվրատեսիլ»-ի արժանի մասնակից համարում
Ռուսաստանի ազգային մրցանակաբաշխության ժամանակ Լազարևի՝ այս տարի «Եվրատեսիլ»-ը ներկայացնելու հայտարարությունը սենսացիա է դարձել հանդիսատեսի համար: Այս մասին գրում է Super.ru-ն:
Երգչին աջակցում է Ֆիլիպ Կիրկորովը, ով ասել է, որ Լազարևի պրոդյուսերը չէ, այլ նրա ընկերը: 48-ամյա երգիչն ասել է, որ պարզապես ցանկանում է օգտնել Լազարևին իր փորձով:
«Ես Լազարևին ճանաչում եմ արդեն 15 տարի և անտարբեր չեմ նրա կարիերայի նկատմամբ: Նա ինքնահաստատված, մեծատառով երգիչ է: Այս տարի ռեկորդային «Եվրատեսիլ» է լինելու, քանի որ մասնակցելու է 43 երկիր, և բնականաբար, մրցակցությունն էլ ավելի ուժեղ է լինելու»,-ասել է Կիրկորովը:
Կիրկորովն ասել է, որ իր հնարավորության չափով աջակցելու է Լազարևին:
«Եթե քեզ օգնել են, ուրեմն օգնիր ուրիշին»,-ասել է Կիրկորովը՝ մեջբերելով Ալլա Պուգաչովայի խոսքերը: