Թուրքիայի համբերությունն անսահման չէ. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում հանգստանալ: Նա նշել է, որ Թուրքիայի համբերությունն անսահման չէ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն
«Ռուսական Су-24 ինքնաթիռի միջադեպից հետո Ռուսաստանն ամեն հնարավորություն օգտագործում է, սակայն մեր համբերությունն էլ անսահման չէ»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ասել է, որ թուրք զինյալները հայտնվել են Իրաքում, քանի որ երկրում անվտանգության ռիսկերն ավելացել են:
Ավելի վաղ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս մեկ անգամ հայտարարել էր Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, որով հնարավոր է կանխել Су-24-ի հետ կապված հետագա բախումները: