Ջասթին Բիբերի հիասքանչ անծանոթուհին 17-ամյա դայակ է, ով ժամում 3 եվրո է վաստակում (լուսանկարներ)
Արդեն երկու օր է, ինչ համացանցում քննարկում են այն նորությունը, որ Ջասթին Բիբերը սիրահարվել է մի անծանոթ աղջկա, ում լուսանկարը տեսել է սոցիալական ցանցերից մեկում: Այս մասին գրում է Dailymail պարբերականը:
Կանադացի երգչի երկրպագուները արագ գտել են այդ աղջկան ու պարզել, որ նրա անունը Սինդի Քիմբերլի է: Պարզվել է այդ անծանոթուհին, ով գրավել է հայտնի երգչի սիրտը՝ 17-ամյա Սինդին է, ով ապրում է Ալիքանթե նահանգի Դենիայում քաղաքում:
Սինդին աշխատում է որպես դայակ և ժամում վաստակում 3 եվրո:
Լուսանկարները՝ ստորև.