«Եվրատեսիլ-2016»-ում Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնեի Սերգեյ Լազարևը: Այս մասին գրում է Լenta.ru-ն՝ հղում տալով Super-ն: Այս մասին հայտնի է դարձել Մոսկվայի «Crocus City Hall»-ում կայացած «Ռուսական ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ»:
33-ամյա երգիչն արժանացել է գլխավոր մրցանակներից մեկին՝ «Տարվա երգիչ» մրցանակին: Երախտիքի խոսքեր ասելիս, Լազարևը նշել է, որ շատ երջանիկ է, որ ներկայացնելու է Ռուսաստանը նման հեղինակավոր մրցույթում: «Ես կանեմ ամեն բան, ինչ ինձնից է կախված, որպեսզի հնարավորինս լավ ներկայացնեմ մեր երկիրն այդ մրցույթում»,- ասել է Լազարևը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մի քանի անգամ մերժել է «Եվրատեսիլ» մեկնելու առաջարկը, սակայն, երբ լսել է մրցույթին ներկայացվելիք երգերից մեկը, երգիչը փոխել է իր որոշումը: Երգը, որը նա հավանել է, գրել է իր ընկերը՝ հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: