Իրանում խոզի գրիպի պատճառով 42 մարդ մահացել և ավելի քան 100-ը հոսպիտալացվել է
Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանում խոզի գրիպի հետևանքով մահացել է 42 մարդ: Այս մասին գրում է Ru.tsn.ua-ն՝ հղում տալով տեղի իշխանությունների հայտարարություններին:
Մարդկանց մեծ մասը մահացել է հատկապես հարավ-արևմտյան հատվածում գտնվող Կերման նահանգում:
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Իրանի առողջապահության նախարար Հասան Գազիզադեն: Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդիկ հոսպիտալացված են, սակայն իրավիճակը գտնվում է հսկողության ներքո:
Նշենք, որ անցյալ տարի խոզի գրիպի հետևանքով մահացել էր 90 մարդ: