Chanel-ը ներողություն է խնդրել շոտլանդացի շուղագործից նրա գաղափարը գողանալու համար (լուսանկարներ)
Ոչ ոք մտածել անգամ չէր կարող, որ Chanel լեգենդար նորաձևության տունը կարող է գողանալ նորաձևության ոլորտում ինչ-որ մեկի միտքը, ավելին՝ դրանից հետո ներողություն խնդրեր։ Իսկական սկանդալ դարձավ Մատի Վենտրիյոն անունով շոտլանդացի մի շուղագործի հայտարարությունը, ով աշխատում է սեփական Fair Isle-Scotlan ապրանքանիշով։ Կինը մեղադրել էր Chanel-ին և նրա ստեղծագործական բաժնի տնօրեն Կառլ Լագերֆելդին իր գաղափարը գողանալու և օգտագործելու մեջ։ Ըստ Մատիի, ֆրանսիական բրենդը գողացել էր իր հագուստի մոդելի գաղափարը։
Դեպքը տեղի էր ունեցել Հռոմում Chanel Metiers d'Art-ի ցուցադրության ժամանակ։ Ցուցադրվում էին վերնազգեստներ և ժիլետներ հենց այն նույն նախշերով, որոնցից կազմված էր շոտլանդուհու հավաքածուն։
Պարզվել է, որ դեռևս ամռանը Chanel-ի ներկայացուցիչները այցելել են շուղագործի արհեստանոցը, ծանոթացել նրա աշխատանքներին։ Նրանք վստահեցրել են կնոջը, որ ուղղակի ցանկանում են տեսնել և ուսումնասիրել նրա մոդելները, որոնց դասական նախշերը ոգեշնչել են իրենց։
Ի վերջո նորաձևության տունը համաձայնվել է, որ վերցրել է շոտլանդուհու գաղափարները և նախշերի ձևերը։ Ընկերությունը ճանաչել է իր մեղքը և ներողություն խնդրել շուղագորրծից։