ՌԴ հյուպատոսարանը չի մեկնաբանում Անկարայի հնարավոր ահաբեկչությունը
Անկարայում Ռուսաստանի հյուպատոսությունը հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների տարածած այն ինֆորմացիան, թե պաղեստինցիները ռուս տուրիստների դեմ ահաբեկչություն են կազմակերպում: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Մենք չենք մեկնաբանում թուրքական ԶԼՄ-ների տարածած այդ լուրը»,-ասել է Անկարայում ՌԴ հյուպատոսարանի մամուլի խոսնակը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ևս այս հարցով որևէ մեկնաբանություն չի թողել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանը անվտանգության սպառնալիքի պատճառով դադարեցրել էր իր աշխատանքը: