Թուրքիայի արտգործնախարարության պատասխանն Օբամային
Թուրքիայի Արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Օբամայի`ապրիլի 24-ի ամենամյա ուղերձին: Օբաման այս անգամ ևս «Ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
Թուրքիայի Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ 2013 թվականի ապրիլի 24-ին Օբաման, ցավոք սրտի, միակողմանի մոտեցում է ցուցաբերել: Ըստ արտգործնախարարության` այդպիսի հայտարարությունները վնասում են ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններին: Պատմական իրողությունները խեղաթյուրող այս հայտարարությունը բոլոր առումներով խնդրահարույց է: Անկարան հույս ունի, որ Վաշինգտոնը` որպես Թուրքիայի համար կարևոր գործընկեր, չի խորացնի որոշ խնդիրներ, այլ կվարի կառուցողական քաղաքականություն և չի խրախուսի հայկական կողմին: Ըստ Թուրքիայի` ԱՄՆ-ն պետք է ավելի իրատես գտնվի: