«Happy Birthday to You» երգը հանրային սեփականություն է ճանաչվել
ԱՄՆ-ում դատարանը որոշում է կայացրել, որ «Happy Birthday to You» երգը պաշտոնապես ճանաչվել է հանրային սեփականություն, և այն կարելի է անվճար կատարել ցանկացած վայրում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Los Angeles Times պարբերականին:
Ըստ պարբերականի՝ ընկերությունը հավակնություններ ուներ այդ երգի սեփականության իրավունքի հետ կապված: Դատավճիռը կայացրել է դատավոր Ջորջ Հ. Քինգը: Նա համաձայնել էր հայցվորի այն փաստարկների հետ, որ բոլոր ձայնագրող ընկերությունները, որոնցից միլիանավոր հեղինակային հոնորարներ են գանձել հիթի վերարտադրության համար, դրա իրավունքը չեն ունեցել։
Ըստ որոշ գնահատականների՝ մի շարք դեպքերում արտոնավճարները հասել են մոտ 2 մլն դոլարի: