«Կեղտոտ պարեր» ֆիլմը կվերածվի սերիալի
«Lionsgate TV» հեռուստաընկերությունը պատրաստվում է ստեղծել 1987 թվականի հայտնի «Կեղտոտ պարեր» ֆիլմի շարունակությունը` նկարահանելով նրա մոտիվներով 3 ժամանոց մինի-սերիալ, որը նույնպես լի կլինի երգերով և պարերով: Արդեն հայտնի է դերասանուհու անունը, ով պետք է հանդես գա գլխավոր դերում: Այս մասին գրում է Filmpro.ru-ն:
«Կեղտոտ պարեր» ֆիլմում Բեբի մականունով 17-ամյա Ֆրենսիսի դերը մարմնավորել է Ջենիֆեր Գրեյը: Հեռուստասերիալի տարբերակում այդ կերպարը կմարմնավորի 19-ամյա Էբիգեյլ Բրեսլինը, ով հանդիսատեսին հայտնի «Փոքրիկ Միսս երջանկություն», «Բարի գալուստ Զոմբիլենդ» և «Էնդերի խաղը» ֆիլմերով: Սակայն, դեռևս հայտնի չէ, թե ով կմարմնավորի տղամարդու գլխավոր դերը:
Ֆիլմում գործողություններն ընթանում են 1963-ին: Պրոֆեսիոնալ պարող Ջոնիի կերպարը մարմնավորել է Պատրիկ Սյուեզին: Ֆիլմը դարձել է հիթային` համաշխարհային վարձույթում հավաքելով 214 մլն դոլար` 6 մլն բյուջեի դեպքում:
Ֆիլմի սցենարը կգրի Ջեսիկա Շարզերը, ով հանդիսանում է դրամատիկական «Ամերիկյան սարսափների պատմություն» սերիալի պրոդյուսերն ու հեղինակը: