Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ պատահարներից խուսափելու համար
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ այնպիսի պատահարներից խուսափելու համար, ինչպիսին էր Су 24-ի դեպքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արդեն հորդորել էր Ռուսաստանի հետ ռազմական նոր ուղիներ սկսել՝ խուսափելու դժբախտ պատահարներից:
Կրեմլում պատասխանել են, որ այդպիսի ուղիներ եղել են, և դրանք կոչված են եղել ողբերգական պատահարները կանխարգելելու, սակայն այդ ուղիները չեն աշխատել, և դա ոչ ռուսական կողմի մեղավորությամբ: