Ցանկացած լավ պահի համար պետք է վճարել, ցանկացած վճարի դիմաց՝ ստանալ. Լուլու
Իմ մտերիմները սովորաբար չեն հասկանում, թե ինչու եմ ես հանդուրժում, շնորհակալ լինում ու նույնիսկ՝ երես տալիս այն մարդկանց, ովքեր ինձ պարբերաբար ցավ են պատճառում, երբեմն նույնիսկ՝ անասելի ցավ , բայց ես գիտեմ մի բան հաստատ ( կյանքի փորձով եմ ստուգել ). երբ քեզ անհարկի ցավ են պատճառում, որին դու արժանի չես, կյանքը քեզ այնպես է պարգևատրում , որ նրանք այդ մասին նույնիսկ երազել չեն համարձակվի :)))
Կյանքը հիմնված է կոմպենսացիաների վրա: Ցանկացած լավ պահի համար պետք է վճարել, ցանկացած վճարի դիմաց՝ ստանալ:
Ու միշտ հիշե՛ք՝ եթե ձեր կյանքում սկսվում է խառնաշփոթ, խուճապի մի՛ մատնվեք . դա նշանակում է, որ ինչ-որ մի հրաշք փորձում է խցկվել ձեր կյանք:
Լուսինե Բադալյան. Ֆեյսբուք