Քեթի Փերին ճանաչվել է 2015թ-ի ամենահարուստ երաժիշտը
«Forbes» ամսագիրը պատրաստել և հրապարակել է 2015թ-ին ամենամեծ գումարներ վաստակած երաժիշտների ցանկը: Առաջին հորիզոնականում է երգչուհի Քեթի Փերին: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Երգչուհին ընթացիկ տարում վաստակել է 135 միլիոն ԱՄՆ դոլար: Նա նաև հայտնվել է ամենաշատ վաստակած հայտնի մարդկանց ցանկի երրորդ հորիզոնականում:
Ամենահարուստ երաժիշտների ցանկի երկրորդ հորիզոնականում է բրիտանական «One Direction» խումբը, որն աշխատել է 130 միլիոն դոլար: Դե իսկ եռյակը սահմանափակում է Հարթ Բրուքս երգիչը, որը վաստակել է 90 միլիոն դոլար:
Չորրորդ հորիզոնականում է Թեյլոր Սվիֆտը՝ 80 միլիոն դոլար եկամուտով, իսկ հինգերորդում ՝«The Eagles» խումբը, որը վաստակել է 73.5 միլիոն:
Հատկանշական է, որ Ջասթին Թիմբերլեյքը 63.5 միլիոնով յոթերորդ հորիզոնականում է, Լեդի Գագան իր 59 դոլարով՝ 10-րդ, իսկ Էլթոն Ջոնը՝ 15-րդ՝ 53.5 միլիոն դոլարով: