Վերա Բրեժնևան՝ համացանցում ամենահայտնի աստղ
Instagram սոցիալական կայքը ամփոփում է 2015 թվականը: Հրապարակվել է ռուս ամենահայտնի աստղերի ցանկը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Առաջին հորիզոնականում է հայտնվել երգչուհի Վերա Բրեժնևան: Այս տարի նա մի քանի նոր երգ է ներկայացրել, նաև նկարահանվել է «8 լավագույն հանդիպումները» գեղարվեստական ֆիլմում, դարձել է ՄԱԿ-ի՝ ՁԻԱՀ-ի հարցերով բարի կամքի դեսպան: Ինչպես նաև փոփոխություններ են գրանցվել նրա անձնական կյանքում. նա ամուսնացել է Կոնստանտին Մելաձեի հետ:
Երգչուհու եռանդուն գործունեությունը հանգեցրել է նրան համացանցում հետևողների թվի աճին: Ավելի կոնկրետ, այս տարի Instagram-ի Վերայի էջին է միացել 2 միլիոն 237 հազար 44 մարդ: Սա Ռուսաստանում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Երկրորդ հորիզոնականում է երգչուհի Պալինա Գագարինան: Նրան միացել է մեկ միլիոն 533 հազար 854 մարդ: