Թուրքիան դադարեցրել է իր զորքերը Իրաք մտցնել. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու օր առաջ Թուրքիան դադարեցրել է զորքեր մտցնել Իրաք, մասնավորապես իր զորքերը կուտակել Բաշիկա բնակելի կետում այն բանից հետո, երբ Բաղդադը բողոք է ներկայացրել այդ առթիվ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Նա ընդգծել է, որ Թուրքիան հարգում է Իրաքի ինքնիշխանությունը։
«Անմիտ է ենթադրելը, թե Թուրքիան այնպիսի գործողություններ կձեռնարկի, որոնք կթուլացնեն Իրաքի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որը մենք հարգում ենք»,- նշել է նա։
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ քրդական ազգային ջոկատներ պատրաստելու պատրվակով Թուրքիան Իրաք է ուղարկել 900 մարդ։ Բաղդադը իր բողոքն է արտահայտել այդ առթիվ։
Նշենք նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել թուրքական զորքերի ներկայությունը Իրաքում։