Ուղղակի պետք է գործել. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում գրել է. «Ես սիրում եմ, երբ օրը սկսվում է լավ ու ջերմ հեռախոսազանգով, երբ արթնացումդ իմաստավորված է, երբ օրդ քեզ նոր սպասումներ է բերում, երբ աշխատանքդ նոր գիտելիքներ է տալիս, և երբ արածիդ արդյունքը տեսնում ես անմիջապես։ Ուղղակի պետք է գործել, կյանքի իմպրեսիոնիստական «կտավ»-ը պետք է ճիշտ շրջանակել: Այսօրվա կարգախոսս Դեկարտյան է. «Ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ» («I think, therefore I exist»)Rene Descartes)