60-ամյա Քրիս Ջենները ցուցադրել է կազմվածքը (տեսանյութ)
Այս անգամ «Love magazine's advent calendar»-ն է զարմացրել իր ընթերցողներին: Տեսանյութ-օրացույցում այս տարի նկարահանվել է վաթսունամյա Քրիս Ջենները: Ընթացիկ տարում օրացույցում արդեն հացրել են նկարահանվել Քենդալ Ջենները և Իրինա Շեյքը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Վաթսունամյա Քրիս Ջենները լողավազանում է: Բացի լողազգեստից, նրա մարմինը զարդարում են նաև խոշոր վզնոցը, ականջօղերը և մատանիները՝ խաչերի տեսքով: Հարկ է նշել, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը բավականին լավ տեսք ունի:
Քրիսը չի թաքցնում, որ գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար պարբերաբար դիմում է պլաստիկ վիրահատությունների: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա իր արտաքինի վրա մեկ միլիոն դոլար է ծախսել: