Ժաննա Ֆրիսկեի հայրը երկու տղամարդու հետ հարձակվել է Դմիտրի Շեպելևի և նրա որդու վրա (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել այն տեսանյութը, որտեղ առաջին կադրերից երևում է, թե ինչպես է Ժաննա Ֆրիսկեի ամուսինը՝ հաղորդավար Դմիտրի Շեպելևը, երեխային գրկած փախչում իր վրա հարձակվել փորձող մարդկանցից: Այս մասին հայտնում է LIfenews.ru-ն:
Երևում է նաև այն պահը, թե ինչպես է Շեպելևը մտնում շքամուտք, իսկ նրա հետևից վազում է երեք տղամարդ: Այդ տղամարկանցից մեկը, ամենայն հավանականությամբ, Ժաննա Ֆրիսկեի հայրն է՝ Վլադիմիրը, ով մեկ անգամ չէ, որ սպառնացել է իր փեսային:
Տեսանյութը՝ ստորև.