«Ջոկոնդա»-ի նկարի տակ մեկ այլ նկար է հայտնաբերվել
Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի գործի՝ «Մոնա Լիզա»-ի նկարի տակ ֆրանսիացի գիտնական Պասկալ Քոթթը հայտնաբերել է ևս մեկ դիմանկար: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Би-би-си»-ին:
Գիտնականը եզակի լուսանկարչական ապարատ է օգտագործել՝ Դա Վինչիի գործն ուսումնասիրելու համար, և հետազոտել է ավելի քան 10 000 անալիզ:
Գիտնականների կողմից հայտնաբերված այլ դիմանկարի բնորդը նայում է դեպի մյուս կողմ: Նա չունի այն առեղծվածային հայացքը և ժպիտը, որով օժտված է Ջոկոնդան և որով զարմացնում է ողջ աշխարհին արդեն 500 տարի:
«Այժմ մենք կարող ենք հստակ ուսումնասիրել և տեսնել, թե ինչ է կատարվում գույների շերտերի տակ և կարող ենք դրանք «հանել»: Նոր սարքով մենք անգամ կարող ենք անգամ վերականգնել նկարի ստեղծման պատմությունը»,- հայտնել է ֆրանսիացի մշակութաբանը: