Ռուսաստանն ուժեղացրել է իր ռազմաբազան Հայաստանում. РИА Новости
Ռուսական «Էրեբունի» ռազմաբազա են ուղարկվել ժամանակակից Ми-24П հարվածային և Ми-8МТ տրանսպորտային 7 ուղղաթիռ: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգը:
«Մինչև ընթացիկ տարվա վերջ կուղարկվեն ևս մի քանի ուղղաթիռներ: Ուղղաթիռներն այժմ հարմարեցված կայանատեղերում են՝ МиГ-29 կործանիչների կողքին: Ավիացիոն միջոցների հավաքագրումը կլինի այս ամսին, որից հետո օդաչուները կսկեն նախատեսված թռիչքները»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Երևանի ռուսական ավիաբազան ձևավորվել է 1995թ-ին: 2001թ-ի հուլիսին ձևավորվել է ավիացիոն բազան՝ դառնալով 102-րդ ռազմաբազայի օդային բաղադրիչը: