Թուրքիան չի պատրաստվում զորքերը դուրս բերել Իրաքից
Անկարան չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել Իրաքի տարածաշրջանից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» գործակալության պաշտոնական կայքին:
Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի կառավարության ղեկավարը նշել է. «Սպասվում է, որ նրանք կմնան այնտեղ»:
Ավելի վաղ Իրաքում հայտնել էին, որ Թուրքիան 900-հոգանոց ջոկատ է ուղարկել Իրաք՝ քրդական ժողովրդական ջոկատների զինյալներ պատրաստելու պատրվակով:
Բաղդադը բողոքել է դրա դեմ, սակայն Թուրքիան իր զորերը դուրս չի բերել: