Անկարան Մոսկվայից պահանջել է խուսափել սադրանքներից
Անկարան բողոքել է Մոսկվային՝ կապված այն բանի հետո, որ Բոսֆորի նեղուցով անցելիս ռուսական նավերից մեկի ծառայողը զենիթա-հրթիռային շարժական համակարգ է ունեցել: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Այս մասին ռուսական դեսպանին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը, ում ավելի վաղ կանչել էին արտգործնախարարություն:
Անկարայում Ռուսաստանի դեսպանության մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը հայտնել է, որ դեսպան Անդրեյ Կարլովը իսկապես հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարության դեպարտամենտի ղեկավար Բուրակ Օզյուգերգինի հետ, սակայն հրաժարվել է բացել փակագծերը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուս ծառայողի այդ քայլը սադրանք է: