Ջասթին Բիբերը կարոտում է Սելենային, իսկ վերջիս համբուրվում է ուրիշի հետ
«Խելագար վերադարձ». Հենց այսպես է Սելենա Գոմեսի լուսանկարը մեկնաբանել Ջասթին Բիբերը: Լուսանկարն արվել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ երգիչների հարաբերությունները անկման շրջանում էին: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Այժմ աստղային զույգը լրիվ շփոթեցրել է իր երկրպագուներին: Ամենահավանական տարբերակն այն է, որ Բիբերը ցանկանում է հետ բերել Սելենա Գոմեսին: Նրանց մի քանի անգամ տեսել են հանդիպումներին, իսկ մի անգամ Ջասթինն անգամ սերենադ է երգել գեղեկցուհու համար: Սակայն դա չի նշանակում, թե զույգը նորից միասին է:
Օրերս Սելենային տեսել են Նայլ Հորանի՝ «One Direction» խմբի անդամի հետ: Եվ դա այն բանի նախօրեին, երբ Ջասթինը հրապարակել է իր լուսանկարը:
Նայլն ու Սելենան միջոցառումներից մեկի ժամանակ այնքան են տարվել, որ կրքոտ համբուրվել են երկրպագուների աչքի առջև: