«The Rolling Stones»-ի 68-ամյա կիթառիստը հայր է դառնալու
Լեգենդար «The Rolling Stones» խմբի կիթառիստ Ռոննի Վուդը պատրաստվում է կրկին հայրանալ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
68-ամյա երաժիշտի 37-ամյա կինը զույգ է ունենալու:
«Սալլին ու Ռոննի Վուդը ուրախ են տեղեկացնել, որ սպասում են իրենց երկվորյակների ծննդին, որը կլինի 2016թ-ի հունիսին: Նրանք շատ հուզված են և երջանկություն են զգում այդ լուրերը լսելուց հետո»,- հայտնել է երաժիշտի ներկայացուցիչը:
Զույգը ընկերություն է արել մոտ 10 տարի, իսկ 2012թ-ին նրանց միջև սիրավեպ է ծնվել: Այս երեխաները կլինեն նրանց առաջին ընդհանուր երեխաները:
Նախկին ամուսնություններից Վուդն ունի չորս երեխա, որոնցից ավագը 39 տարեկան որդին է: