Ի՞նչ անուն է տվել Քիմն իր երեխային և ինչ տեսք ունի նրա պալատը (լուսանկարներ)
Շաբաթ օրն աշխարը լցվեց ուրախ լուրով: 35-ամյա Քիմ Քարդաշյանը տղա է ունեցել: Ստորև ներկայացնում են Քիմ Քարդաշյանի «դղյակի» պայմանները:
Ինչպես իր էջում կիսվել էր Քիմը՝ իր պալատը զարդարված է եղել կապույտ փուչիկներով՝ ի պատիվ նորածին որդու: Քանյեն և Քիմը ծննդաբերության համար ընտրել էին Լոս Անջելեսի լավագույն կլինիկան:
Քիմի պալատը 2 ննջասենյակ, 2 սանհանգույց և ընդարձակ ընդունարան ունի: Չնայած պալատի մեծությանը, նորածնի համար նվերները չեն տեղավորվել պալատում:
Հարկ է նշել, որ պալատը որտեղ ծնվել է Քիմի որդին, ընտրել էր նաև Քորտնին, Ջեսիկա Սիմփսոնը, Պենելոպա Քրուզը, Վիկտորյա Բեքհեմը և այլք:
Երկրորդ երեխային Քիմն ու Քանյեն անվնանել են Ռոբերտ՝ ի պատիվ նրա հոր Ռոբերտ Քարդաշյանի, ով կյանքից հեռացել է 2003թվականի:
Քարդաշյանների ընտանիքում Ռոբերտ անունը միակը չէ, քանի որ Քիմի եղբոր անունը ևս Ռոբերտ է: