Ադրբեջանցիները պատասխան են տալու բոլոր ձևերով. Արծրուն Հովհաննիսյան
Զենքի հետ վարվելու անվտանգության միջոցառումների խախտման պատճառով պրապորշչիկ Ջեյհուն Ահմեդովը պատահաբար կրակել է շարքային Ադիլ Գուլիևին։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ահմեդովի դեմ քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն։ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը իր խորին ցավակցություններն է հայտնել շարքային Գուլիևի ընտանիքին։
ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում դեպքի առթիվ գրել է. «Ես երեկ նշել էի, որ իրենք պատասխան են տալու բոլոր ձևերով: Սա դեռ սկիզբն է»: