Թուրքիայի գործողությունները բացատրվում են անլիարժեքության և կայսերապաշտության բարդույթով
Վերջերս Անկարայի ներքին քաղաքականությունը դառնում է ագրեսիվ, և Ռուսաստանի հետ հակամարտությունը ցույց է տալիս, որ Անկարան շատ հեռուն է գնացել։ Այս մասին գրում է «The Guardian» թերթը։
Ասադին տրվող օգնությունը թուլացնելու նպատակով Թուրքիան խփեց ռուսական ինքնաթիռը, որը նույնիսկ սառը պատերազմի տարիներին դիտվում էր որպես աննախադեպ իրադարձություն։ Էրդողանի նման արկածախնդրությունը կարող է հանգեցնել երկրի կործանմանը։
Ըստ «The Guardian»-ի թղթակցի Թուրքիայի գործողությունները կարող են բացատրվել անլիարժեքության և հզորության մոլուցքի բարդույթով։ Այդ ֆոնին Էրդողանը իրեն ներկայացնում է որպես «Օսմանական կայսրության վերականգող»։ Դրա հետ մեկտեղ Թուրքիայի նախագահը, թվում է, մոռացել է, որ մահացու սպառնալիքը գալիս է ոչ թե Արևմուտքից, այլ Արևելքից, հատկապես Իրաքից և Սիրիայից։
Ռուսաստան-Թուրքիա հակամարտության արդյունքում ԱՄՆ-ն և Եվրոպան կհամագործակցեն Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում, այն դեպքում, երբ Թուրքիան կարող է հայտնվել մեկուսացման մեջ։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ըստ WikeLeaks-ի Էրդողանն ինքն է հրաման տվել հարվածել ռուսական ինքնաթիռին։