Ալլա Պուգաչովան հրաժարվել է միլիոններից
Ռուսական էստրադայի պրիմադոննան որոշել է Ամանորի գիշերը չաշխատել: Չնայած այն բանին, որ Ալլա Պուգաչովան շատ է վաստակում Ամանորի գիշերը, այս տարի որոշել է հրաժարվել միլիոններից: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երգչուհու ամանորյա կատարումները գնահատվում են11 մլն ռուբլի, ինչը 5 անգամ ավելի է քան նրա ամուսնունը՝ Մաքսիմ Գալկինինը:
Պուգաչովան որոշել է այս տարի Ամանորը դիմավորել տանը, մտերիմների շրջապատում, իսկ ահա Մաքսիմ Գալկինը պատրաստ է 2.5 մլն ռուբլու համար տան խնջույքը փոխարինել աշխատավայրի խնջույքով: