WikiLeaks-ի բացահայտումը. Էրդողանը ռուսական օդանավի վրա հարձակումը ծրագրել էր հոկտեմբերից (տեսանյութ)
WikiLeaks-ն ուշադրություն է դարձրել մի շարք իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել ռուսական ՍՈւ24-ի կործանումից առաջ: WikiLeaks-ի բացահայտմամբ՝ հնարավոր է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուսաստանյան ռազմական օդանավի վրա հարձակումը ծրագրել է դեռ այս տարվա հոկտեմբերից: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով WikiLeaks-ի Twitter-յան էջին:
«Յազիդը շատ է վախենում ընտրություններից և մտածում ոչ միայն քաղաքացիական պատերազմի մասին, այլ նաև ռուսական ինքնաթիռի խոցման»,- այս մասին Twitter-յան իր էջում գրառում է կատարել Ֆութ Ավնի անվամբ մի օգտատեր:
Ըստ այդ ներքին աղբյուրի, որը Էրդողանին «Յազիդ» է անվանում՝ համեմատելով Յազիդ Առաջին խալիֆի հետ:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերություները լարվեցին հենց ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: