1988 թ. դեկտեմբերի 7... ավերիչ երկրաշարժից անցել է 27 տարի (տեսանյութ)
Տեսանյութեր27 տարի առաջ այս օրն աշխարհը ցնցվել էր Հայաստանից ստացվող լուրերից: Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը մի քանի վայրկյանում հողին էր հավասարեցրել քաղաքներ ու գյուղեր` փլատակների տակ թողնելով հարյուր հազարավոր մարդկանց: Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը:
Պաշտոնական տվյալներով` աղետալի երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել էին` 20 մեծ ու փոքր քաղաքներ, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը:
Տուժել էր մոտ 350 գյուղ, որից 58-ն ավերվել էր ամբողջությամբ: Այդ օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք էր մեկնել ամբողջ աշխարհը: