Քիմ Քարդաշյանը որդուն լույս աշխարհ է բերել VIP պալատում (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Քիմ Քարդաշյանը երկրորդ անգամ է մայրացել՝ լույս աշխարհ բերելով իր որդուն: Չնայած որ լուրը հայտնել էր Քիմի պաշտոնական էջերում, փոքրիկի քաշի, հասակի և անվան մասին դեռևս տեղեկություններ չկան: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Քիմի երկրորդ երեխան լույս աշխարհ է եկել Լոս Անջելեսում գտնվող «Cedars-Sinai» բարձրակարգ բժշկական կենտրոնում: Աստղը բժշկական կենտրոնի այդ պալատի համար օրական վճարում է 4 000 ԱՄՆ դոլար:
Քիմի քույր Քլոեն արդեն այցելել է նրան և հիացել է իր զարմիկով: Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ նորածին տղայի ծննդյան առթիվ շարունակվում են թանկարժեք նվերներ ուղարկվել պալատ: Պալատը զարդարված է կապույտ փուչիկներով:
Քիմի տրամադրության տակ է երեքսենյականոց այս համարը՝ երկու լոգասենյակով: