Անկարան ՌԴ-ից պահանջում է անհապաղ դադարեցնել պատժամիջոցները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պահանջել է, որ Մոսկվան անհապաղ չեղյալ հայտարարի Անկարայի դեմ պատժամիջոցները, քանի որ դրանք վնասակար են երկու երկրների համար: Այս մասին գրում է Ren.tv-ն:
«Կարծում ենք տեղին կլինի երկու երկրների շահերից ելնելով վերանայել Անկարայի դեմ պատժամիջոցներն ու անհապաղ դադարեցնել դրանք: Այն շարունակելու դեպքում դրանք բացասական հետևանքներ կթողնեն և; թուրք և; ռուս ժողովուրդների, երկրի տնտեսության վրա»,-ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարվեցին ռուսական Су-24-ի միջադեպից հետո: