Իրանն առաջին անգամ կին դեսպան է նշանակել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաղորդել է, որ Մալայզիայում երկրի նոր դեսպան է նշանակվել կին՝ Մարզիե Աֆհամը։ Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը։
«Իրանի կանայք ակտիվ մասնակցություն են ունենում և հաջողությունների են հասնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հասարակական, սպորտային, կառավարման ոլորտները։ Դեսպանի պաշտոնում կին նշանակելը ցույց է տալիս, որ գենդերային հարցը ոչ մի նշանակություն չունի, երբ խոսքը գնում է լուրջ, մասշտաբային պարտավորությունների մասին»,- հայտարարել է Ռոհանին։
Նա ընդգծել է, որ Աֆհամի նշանակումը դեսպանի պաշտոնում կարելի է դիտել որպես իրանցի կանանց հնարավորությունների ցուցադրում երկրում։