Իմ նախապապը եղել է այն հայերից մեկն, ում հաջողվել է փրկվել կոտորածից. Թինա Կանդելակին` Ցեղասպանության մասին
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հենց 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Ստամբուլ քաղաքում ձերբակալվեց և ավելի ուշ սպանվեց հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչ: Տարբեր տվյալներով` հայ ժողովրդի նկատմամբ հալածանքներն Օսմանյան կայսրությունում սկսվել են դեռևս 1880-ականներին, ընդհանուր հաշվով սպանվեց 1.5 միլիոն մարդ: Իմ ընտանիքի համար այդ ողբերգական օրը մեծ նշանակություն ունի: Իմ նախապապը եղել է այն հայերից մեկը, ում հաջողվել է փրկվել կոտորածից: Այդ փախուստի մասին պատմությունները լսել է մայրս, երբ շատ փոքրիկ է եղել: Ուզում եմ ցավակցություններս հայտնել նրանց, ում նախնիներն այդ ժամանակ տուժել են: Ցեղասպանությունն ազգություն չի ճանաչում և կարևոր է, որ ժամանակակից աշխարհում նման դաժան ու անմարդկային բաներ չլինեն և որ ոչ մի ազգ այլևս չվերապրի նման ճակատագիր:
Թինա Կանդելակիի ֆեյսբուքյան էջից: