Կասպից ծովի նավթահանքում բռնկված հրդեհի լուրերը ԶԼՄ-ները տարբեր կերպ են մեկնաբանում
Կասպից ծովի նավթահանքում բռնկված հրդեհի լուրերը ԶԼՄ-ները տարբեր կերպ են մեկնաբանում:
«РИА Новости»-ն, հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին, հայտնում է, որ Կասպից ծովի նավթահանքում՝ Ադրբեջանի ծովային տարածքում, բռնկված հրդեհի հետևանքով 32 մարդ է մահացել:
«Մեր տեղեկություններով՝ մահացել է 32 մարդ, իսկ 42-ի կյանքը հնարավոր է եղել փրկել երեկ գիշերը: Նավթահանքի հրդեհն ամբողջությամբ մարվել է»,- հայտնել է Ադրբեջանի նավթագործների իրավունքները պաշտպանող կազմակերպության նախագահ Միրվարի Գահրամանլին:
Աշխատակիցներից մեկը լրագրողին հայտնել է, որ նավթահանքում դեռևս կա 84 մարդ, սակայն դեռևս հնարավոր չէ ճշտել, թե արդյո՞ք այս տեղեկությունը հին չէ:
Մինչդեռ «Интерфакс» գործակալությունը հայտնում է, որ ոչ թե մահացել է 32 մարդ, այլ փրկվել է 32 մարդու կյանք:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում անբարենպաստ եղանակային պայմաններ են՝ ուժեղ քամի և մինչև 10 մետր բարձրության ալիք:
Հ.Գ. Գուցե, այդպիսով ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել երեկ իր կողմից իրականացված դիվերսիայի զոհերի քանակը: