Թուրքիան ռուսական 4 նավ է կալանել
Ի պատասխան Ռուսաստանի՝ թուրքական նավերը կալանելուն՝ Թուրքիան կալանել է ռուսական 4 նավ:
Թուրքական Սամսուն նավահանգստի մոտով անցնող ռուսական չորս նավ նավահանգստային ստուգումներից հետո կալանվել է:
Ինչպես հաղորդվում է, թուրքական կողմն այս քայլով պատասխանել է Նովոռոսիյսկում Ռուսաստանի կողմից թուրքական նավերի՝ ստուգումներից հետո կալանմանը: