Թուրք բժիշկը կարող է ազատազրկվել երկու տարով՝ Էրդողանին Գոլլումի հետ համեմատելու համար
Թուրք բժիշկը կարող է ազատազրկվել երկու տարով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ֆիլմերի հերոս Գոլլումի հետ համեմատելու համար:
«Մատանիների տիրակալը» ֆիլմի հեղինակ Պիտեր Ջեքսոնը պաշտպանել է թուրք բժիշկ Բիլգին Չիֆտչիին, ում սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ջոն Տոլկինի ֆիլմերի հերոս Գոլլումի հետ համեմատելու պատճառով: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Ռեժիսորը կարծում է, որ Թուրքիայի դատախազությունը սխալ է թույլ տվել և շփոթել է հերոսներին: Նրա կարծիքով, այն լուսանկարներում, որոնք պատճառ են դարձել դատական վարույթի համար, պատկերված է ոչ թե Գոլլումը, այլ Սմեագոլը՝ Գոլլումի անձի բարի կողմը: Վերջինս զերծ է չարությունից, ստից և երկվությունից:
«Բոլոր բացասական կողմերը բնորոշ են հենց Գոլլումին, ում չպետք է շփոթել Սմեագոլի հետ»,- հայտնել է ռեժիսորը: