Հրապարակվել է Ֆրենկ Սինատրայի՝ 1938թ-ի առաջին սելֆին
Լոնդոնում բացվել է երգիչ ու դերասան Ֆրենկ Սինատրայի ընտանեկան արխիվի լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ցուցահանդեսում ներկայացված են արտիստի՝ տարբեր տարիների մինչ այժմ չհրապարակված լուսանկարները, այդ թվում նաև՝ ինքնանկարները: «The Daily Mail»-ը հայտնում է, որ լուսանկարները տրամադրել է Ֆրենկ Սինատրայի թոռնուհին՝ Ամանդա Էրլինգերը:
Երգչի թոռնուհին խոստովանել է, որ երբ առաջին անգամ տեսել է 1938թ-ին արված լուսանկարը, որտեղ իր պապիկը հայելու առջև նկարել է իր արտացոլանքը, գոռացել է. «Սա սելֆի է»:
Թոռնուհու խոսքով՝ արտիստը երիտասարդ տարիներին զբաղվում էր լուսանկարչությամբ և հաճախ էր նկարահանում թե՛ իրեն, թե՛ մտերիմներին:
Ցուցահանդեսը նվիրված է Ֆրենկ Սինատրայի ծննդյան 100-րդ տարեդարձին: